Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2011

Ծննդօգնությունը 2011 թվականին. Ռազմիկ Աբրահամյան

Ծննդօգնությունը 2011 թվականին.  Ռազմիկ Աբրահամյան

2011 թվականը ծննդօգնության առումով շատ բարի տարի էր, քանզի ամբողջ հանրապետությունում զգալի չափով նվազել է մայրական մահացությունը:

 

Եթե 2006, 2008 թվականներին մայրական մահացության ինդեքսը կազմում էր 28-29` 100 000 կենդանածինների նկատմամբ, ապա 2011 թվականին ունեցել ենք 3 մայրական մահացության դեպք, որը կապված չի եղել մանկաբարձական ախտաբանությունների հետ, այլ էքստրագենիտալ հիվանդությունների արդյունք էր:

 

Շատ ուրախալի էր նորածնային կամ մանկական մահացության նվազումը, սակայն կրկնակի ուրախալի է ծնունդների աճը: 2011-ին ներդրվեց ծննդօգնության հավաստագիր, որը մեծ հեղափոխություն էր առողջապահության ոլորտում, այն ոչ միայն բժիշկներին դարձրեց արժանապատիվ և հնարավորություն ընձեռեց կատարած աշխատանքի դիմաց ստանալու պատշաճ վարձատրություն, այլև ազգաբնակչությանն ազատեց այն հոգսերից ինչ նախկինում կար կապված, այսպես կոչված, բոլոր «շնորհակալություններից»: Այսօր բոլոր ծննդատների դռները բաց են մեր կանանց առջև, ստեղծված են բոլոր պայմանները ծննդաբերելու համար:

 

Հիմք ընդունելով ծննդօգնության հավաստագիրը` ներդրվեց նաև երեխաների առողջության պետական հավաստագիրը մանկական ծառայություններում, որը ևս մեծապես նպաստեց մանկական մահացության կրճատմանը: 

 

 2011թ. ուրախալի ցուցանիշ էր նաև չբերության տոկոսի անկումը: Կրկնակի չափով նվազել է չբերության տոկոսը, որը, կարծես թե, արդեն մոտենում է զարգացած եվրոպական երկրների համապատասխան  չափանիշներին: Մեր հանրապետությունում դա պայմանավորված է մի շարք նոր մեթոդների ներդրումով , մասնավորապես ժամանակակից ախտորոշիչ հնարավորությունների, լապարասկոպիկ ճանապարհով այդ մեխանիկական չբերության բուժման և փորձանոթային բեղնավորման ներդրումով, որը լավ արդյունք է տալիս:

 

Մեծ աշխատանք է տարվել ծննդօգնության հաստատությունների ծառայությունների բարելավման ուղղությամբ, հատկապես, մարզերում: Բժշկական յոթ հաստատություններում վերանորոգվել են մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքները, հագեցվել են ժամանակակից սարքավորումներո: Միաժամանակ ուշադրություն է դարձվել կադրերի ուսուցմանը, մշակվել և տպագրվել են  ուղեցույցներ, այդ թվում «Պերինատալ արդյունավետ բուժօգնություն և խնամք» ստվարածավալ աշխատությունը, ամբուլատոր մանկաբարձա-գինեկոլոգիական կամ արտահիվանդանոցային չափորոշիչների մշակումներ և այլն: Այդ ամենով է պայմանավորված այսօրվա մեր հանրապետությունում ծննդօգնության բարվոք լինելը, որն անմիջապես գտնվում է Առողջապահության նախարարության, հանձինս նախարար Հարություն Քուշկյանի անմիջական ուշադրության ներքո և համարվում է մեր հանրապետությունում որպես գերակա խնդիր: Դեռևս  2008-ին ներդրվոլ էր և մինչև օրս կյանքի է կոչվում վերարտադրողական առողջության ազգային ծրագիրը, Ամենօրյա առիթով կանանց և մայրերին  մաղթում եմ, որ հետևեն իրենց առողջությանը, ժամանակին դիմեն գինեկոլոգին պարտադիր գոնե տարին երկու անգամ անցնեն նախնական կանխարգելիչ հետազոտության, առավել ևս, որ այն պետության կողմից ֆինանսավորվում է և կատարվում է անվճար: Անվճար է ոչ միայն գինեկոլոգիական հիվանդների հետազոտությունը, այլև հղիության հսկողությունը, անկախ ծնելիության ձևից ծննդօգնությունը, այդ թվում կեսարյան հատումները, ինչպես նաև հետծննդյան խնամքը և 0-7 տարեկան երեխաների հսկումը:

 

Մեր կանանց կամենում եմ քաջառողջություն, ամուր ընտանիք, շատ զավակներ, որովհետև մեր ազգի ապագան շատ առողջ նորածիններ ունենալն է, որը համարվում է երկրի ամենամեծ հարստությունը:  

Հեղինակ. Ռազմիկ Աշոտի Աբրահամյան ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, բ.գ.դ. պրոֆեսոր, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ-մասնագետ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ